Monday, July 19, 2010

Summer dish with eggplant/ Սմբուկով ամառային ուտեստ

Ինձ մտահոգում էր, թե կոնկրետ ինչ կարող եմ պատրաստել որպես առաջին կերակուր: Բայց հանգամանքներն իրենցը թելադրեցին, հյուրեր ունեցա ու այդպես էլ չկարողացա հասցնել գնալ մեր մոտակա Super Market և ստիպված բավարարվեցի տան եղածով :)

 







ՈՒրեմն վերցրեցի
3 սմբուկ
1 դդմիկ
1 մեծ գլուխ սոխ
2 հատիկ սխտոր
2 պղպեղ
2 լոլիկ
խառը կանաչի /ավելի կոնկրետ համեմ, մաղադանոս ու ռեհան/:

Սկզբում կտրատեցի սմբուկները











ինչպես նկարում է, այսպես կտրատելը շատ արագ է ստացվում, դդմիկները ու պղպեղները նույն կերպ: Այս բոլորը լցվեցին թավայի մեջ, որտեղ արդեն լցրել էի ձիթապտղի յուղ կոնկրետ իմը /արևածաղկի/ու դրեցի կրակին:Կրակին դրված ժամանակ հանկարծ պետք չէ մոռանալ նրան, նրան երբեմն-երբեմն պետք է խառնել:



Այդ ընթացքում լոլիկները քերիչով/տյոռկայով/ անցկացրեցի, այս մեթոդը սովորել եմ իմ սկեսրոջից, որպեսզի ազատվեմ լոլիկի կճեպից առավել հարմար է կիսել մեջտեղից ու քերիչով անցկացնել, այդպես ամբողջովին մանրացված ստանում ենք մեր լոլիկի պարունակությունը: Մանրացված լոլիկը լցրեցի թավայի պարունակությանը աղով համեմեցի, ավելացրեցի ճզմած սխտորները ու լավ խառնելուց հետո թողեցի շարունակվի եփվել: Այդ ընթացքում կտրատեցի սոխը ու ավելացրեցի մասսային: Մոտ 10 րոպե կրակին մնալուց հետո ավելացրեցի կտրատած կանաչին ու կրակից վերցրեցի: 
Բարի Ախորժակ



5 comments:

  1. Lil jan es sa ampayman kpatrastem, ind shat dur ekav ev ayn amen@ inchi mej ka badirjan u bibar es chem karoxanum antarber mnal...shat apres janik jan

    ReplyDelete
  2. Ան ջան, որ պատրաստես գրի տեսնենք ինչպես է ստացվել...

    ReplyDelete
  3. inchpes vor xostacel ei es patrasteci ayc kerakur@ ev ayn shat shat hamex stacvec, xorurd ktam bolorin vor patrasten, ayn shat hesht e ev shat jamanak chi pahanjum ev ete duq hyurer unenaq hamozvat exeq vor kzarmacneq nranc ays kerakuri yurahatuk hamov, apres Lil jan shat shat...

    ReplyDelete
  4. Դու էլ ապրես, շատ ուրախ եմ, որ փորձել ես պատրաստել, ուրախ եմ, որ լավ է ստացվել...Պաչիկներ...

    ReplyDelete
  5. Lil jan shat hamex e stacvel mersiiiii

    ReplyDelete

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։